Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանն ազատվել է աշխատանքից:
Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ի պատասխան հարցի, թե ինչ պատճառով է Գալստյանն ազատվել աշխատանքից, Աշոտ Ահարոնյանը նշեց. «Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում»: