Մշակույթ 

Հայաստանի մասին հիշելու ու պատմելու շատ բան ունեմ. Նաստասյա Կինսկի

Գերմանացի կինոդերասանուհի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերից մեկը` Նաստասյա Կինսկին աշխարհին հայտնի է Ռոման Պոլանսկու, Վիմ Վենդերսի, Ֆրանսիս Ֆորդ Կոպոլայի և այլոց ֆիլմերից:

Այսօր Երևանում հայ հանդիսատեսի հետ իր տպավորություններով կիսվելով դերասանուհին նշեց, որ Հայաստանի մասին հիշելու ու պատմելու շատ բան ունի:

«Ասելու շատ բան ունեմ իմ առաջին այցի մասին: Այստեղ տեսնելու ու սովորելու այնքան բան կա, ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ ինձ թվում է արդեն ինչ-որ բաներ գիտեմ այստեղի մարդկանց մասին:  Գիտեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, և ինձ համար շատ կարևոր էր հենց 2015-ին Հայաստանում լինելը»,-նշեց դերասանուհին:

Նաստասյա Կինսկին պատմեց, որ իրեն Հայաստանում դիմավորեցին ծիրանի զամբյուղով, ինչը շատ դուր եկավ դերասանուհուն. «Շատ գեղեցիկ է, որ փառատոնի խորհրդանիշ հենց ծիրանն է ընտրված»:

«Երեկ գիշեր զբոսնել եմ Երևանով: Քաղաքը շատ հյուրընկալ է ու բաց, մարդկանց դեմքին ազատություն և ուրախություն կա: Սիրում եմ անծանոթ քաղաքներով մենակ զբոսնել»,-պատմեց կինոդերասանուհին:

Նույն շարքից