Հայաստանում հարաբերական աստղաֆիզիկայի ICRANET ցանցի կենտրոն կբացվի: Այդ մասին համաձայնագիրը վավերացվել է նոյեմբերի 13-ին՝ 104 ձայնով, առանց դեմի։
Հարաբերական աստղաֆիզիկայի ICRANET միջազգային կենտրոնների ցանցի մեջ են մտնում հետազոտական կենտրոններ Իտալիայում (Պեսկարում եւ Հռոմում), Ֆրանսիայում (Նիսում), Բրազիլիայում (Ռիո դե Ժանեյրոյում), ինչպես նաեւ Երեւանում Հայաստանի Ազգային ակադեմիան։
Ցանցի շրջանակում գործում է տարբեր թեմաներ հետազոտող մի քանի աշխատանքային խումբ, հայ մասնագետներին (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները) հիմնականում հետաքրքրում է աստղային համակարգերում եւ գալակտիկաներում քաոսային էֆեկտների թեման։