Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կոմիքների Devil’s Due հրատարակչությունը շուտով ներկայացնելու է «Օպերացիա Նեմեսիս. Ցեղասպանության ու վրեժի պատմություն» խորագրով կոմիքսը:
Ինչպես հաղորդում է comicsbeat.com կայքը, որը ևս հայտնի է իր սուր կոմիքսներով, նշված կոմիքսի հեղինակ Ջոշ Բլեյլոքլն ու Հոյլ Սիլվան գրաֆիկական պատկերների միջոցով ներկայացնում են Սողոմոն Թեհլերյանի պատմությունը:
Կոմիքսի ստեղծման հարցում հեղինակներին օգնել են նաև ազգությամբ հայեր, մասնավորապես՝ որպես նախագծի պրոդյուսերներ հանդես են եկել Դավիթ Գրիգորյանն ու Թոմաս Դարդարյանը:
Կոմիքսն ամբողջությամբ կներկայացվի այս տարվա ապրիլին: