Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության հայտարարված մրցույթում ներկա պահին առաջադրվել է երեք թեկնածու` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիանա Հակոբյանը և Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը: ՄԻԵԴ-ի հայաստանյան մրցույթի թեկնածուների գրանցման համար հայտարարված ժամկետի ավարտին մնացել է 4 օր: Այս մասին է տեղեկացնում ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը:
Հայտնի են ՄԻԵԴ հայաստանյան մրցույթի երեք թեկնածուների անունները