Իրավական 

«Հայփոստի» 36-ամյա աշխատակիցը սպանվե՞լ է, թե՞ ինքնասպան եղել. Armlur.am

Armlur.am-ի տեղեկություններով` այսօր Գեղարքունիքի մարզում սպանված են գտել «Հայփոստի» գումար տեղափոխող անվտանգության աշխատակցին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` սպանվածը Սևան քաղաքի 36-ամյա բնակիչ Վիգեն Հայրոյանն է, ով «Հայփոստի» Գեղարքունիքի մարզային կառույցի աշխատակից է:



Սպանվածի դիակը հայտնաբերել են գետնին ընկած: Կողքին եղել է ծառայողական հրազենն ու մեքենան:



Armlur.am-ի հետ զրույցում Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հայտնել է, որ դեռևս հայտնի չէ` տեղի ունեցածը սպանություն է, թե` ինքնասպանություն:

 

Նույն շարքից