Հիշում եմ և պահանջում 

Հայ ժողովրդի տառապանքները մնացել են իմ սրտի խորքում. Ուիլյամ Շաբաս

Հայ ժողովրդի տառապանքները մնացել են իմ սրտի խորքում. այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին այսօր հայտարարեց զեկուցողներից Ուիլյամ Շաբասը:



Նա ասաց, որ առաջին անգամ իմացել է հայերի Ցեղասպանության մասին «Մուսա լեռան քառասուն օրը» գրքից:

 

 

Շաբասը նշեց, որ կա միջազգային հայեցակարգ, որը մեկնաբանություն է ներկայացնում մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ և իր մեջ ներառում է նաև 1915 թվականին հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը:

 

 

«Հանցագործությունների հանցագործությունը Ցեղասպանությունն  է, դա մարդկության դեմ կատարած ամենադաժան հանցագործությունն է»,-ասաց նա և հավելեց, որ դա հստակորեն վերաբերում է 1915 թվականին:

Նույն շարքից