Հայ ժողովրդի տառապանքները մնացել են իմ սրտի խորքում. այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին այսօր հայտարարեց զեկուցողներից Ուիլյամ Շաբասը:
Նա ասաց, որ առաջին անգամ իմացել է հայերի Ցեղասպանության մասին «Մուսա լեռան քառասուն օրը» գրքից:
Շաբասը նշեց, որ կա միջազգային հայեցակարգ, որը մեկնաբանություն է ներկայացնում մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ և իր մեջ ներառում է նաև 1915 թվականին հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը:
«Հանցագործությունների հանցագործությունը Ցեղասպանությունն է, դա մարդկության դեմ կատարած ամենադաժան հանցագործությունն է»,-ասաց նա և հավելեց, որ դա հստակորեն վերաբերում է 1915 թվականին: