Մշակույթ 

Քեմերոն Դիասն ամուսնացել է

42-ամյա հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասն ամուսնացել է 35-ամյա ռոք-երաժիշտ Բենջի Մեդենի հետ: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել դերասանուհուն պատկանող Բեվերլի-Հիլզի առանձնատանը: Հատկանշական է, որ հոլիվուդյան աստղը առաջին անգամ է ամուսնանում:

 

Պսակադրության արարողությանը մասնակցել են զույգի ամենամոտ բարեկամները: Հարսնացուի ընկերուհիների դերում հանդես են եկել Նիկոլ Ռիչին, Դրյու Բերիմորն ու նրա ավագ քույրը՝ Քեմերոն Շիմենը:

Նորապսակներն իրենց պսակադրությանը նախապատրաստվել են ամենայն պատասխանտվությամբ, քանի որ երկուսն էլ նախկինում երբեք ամուսնացած չեն եղել:

Նույն շարքից