Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Աֆղանստանի հատուկջոկատայինների, ոստիկանության ու զինվորականների համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է լիկվիդացնել շուրջ 100 թալիբ գրոհայինի, 49 ահաբեկիչ գերվել է:
Այս մասին նահտնել են երկրի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հատուկ գործողություններն իրականացվել են Տահար, Քունդուզ, Բադաշխան, Քանդահար Պակտիա ու Հերաթ պրովինցիաներում:
Իրավապահներին հաջողվել է վնասազերծել 49 պայթուցիկ սարք ու առգրավել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
Իրավապահների կորուստների մասին տեղեկատվություն չի հայտնվել: