Գիտություն 

Հարավային կիսագնդում մարտի 9-ին տեղի կունենա ամբողջական արեւի խավարում

Մարտի 9-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարում, որի մասնակի փուլերը կկարողանան տեսնել Ասիայի հարավ-արևելքում, Ավստրալիայում, Օվկիանիայում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մոսկվայի պլանետարիումին:

«Խավարման մասնակի փուլերը կերևան Ասիայի հարավ-արևելքում, Ավստրալիայում, Օվկիանիայում: Ռուսաստանում խավարումը հնարավոր է տեսնել միայն խաղաղօվկիանոսյան մերձափնյա տարածքում: Ամենամեծ փուլը՝ հարավային Կուրիլներում: Խավարումով կկարողանան հիանալ նաև Կամչատկայի, Պրիմորյեի և Սախալինի բնակիչները: Դրա առավելագույն փուլը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 05.00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արևի խավարման ամբողջական փուլի տևողությունը կկազմի 1 րոպե 31 վայրկյան: Դրանից հետո լուսնային ստվերը կսկսի շարժվել դեպի արևելք: Մասնակի խավարում կկարողանան տեսնել նաև Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի և Ավստրալիայի բնակիչները:

Նույն շարքից