Լոնդոնում ընթացող կրթության նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինի և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վենյամին Կագանովի հետ: Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարին`մասնակցության հրավերն ընդունելու, համատեղ ծրագրերը արդյունավետ և հետևողական իրականացնելու համար: Նա պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս ակտիվ համագործակցելու և աջակցելու Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Իր հերթին նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով երկկողմ համագործակցությունը, համառոտ ներկայացրել է Հայաստանում ՀԲ վարկային ծրագրերով իրականացված միջոցառումների ընթացքը և արձանագրված արդյունքները` միաժամանակ ընդգծելով ծրագրերի շարունակականության ու նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: «Հայաստանիկառավարությունը և կրթության և գիտության նախարարությունն ամեն ինչ անում ենմիջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգ ձևավորելու ևզարգացնելու համար` ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով:Մենք կարիք ունենք համագործակցության հաջողված օրինակների, որոնց հիման վրակկազմենք ու կիրականացնենք նոր ծրագրեր»,- իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ ՀԲ հետ համագործակցությունն այդ համատեքստում հաջողված օրինակներից է:
ՌԴ նախարարի տեղակալի խնդրանքով տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: