Այսօր Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի շրւանակում կմրցի աղյուսակը եզրափակող Բրեմենի «Վերդերի» հետ:
15 միավորով 16-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բորուսիան» «Վերդերի» (14 միավոր) նման պայքարելու է բարձրագույն խմբից դուրս չմնալու համար:
Հանդիպումը Երևանի ժամանակով կսկսվի 18:30-ին:
Բուքմեյքերները գերադասելի են համարում հյուրերի հաղթելու հնարավորությունները:
«Բորուսիայի» հաղթանակի համար սահմանվել է 1,57, «Վերդերի» հաղթանակի համար 5,75 գործակիցը: Ոչ-ոքին ունի 420 գործակիցը:
Մխիթարյանը վնասվածք ունի և չի մասնակցի խաղին:
Թիմերի հավանական մեկնարկային կազմերը.
«Վերդեր»` Վոլֆ, Սելասի, Գալվես, Լուկիմյա, Գարսիա, Կրոս, Ֆրիտց, Յունուզովիչ, Այչիչեկ, Բարտելս, Սելկե
«Բորուսիա»` Լանգերակ, Պիշչեկ, Գինտեր, Հումելս, Շմելցեր, Կել, Բլաշչիկովսկի, Գյունդոգան, Բենդեր, Գրոսկրոյց, Օբամեյանգ