Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմն առանց նրա պայքարելու է Գերմանաիայի առաջնության բարձրագույն խմբում մնալու համար

 

Այսօր Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի շրւանակում կմրցի աղյուսակը եզրափակող Բրեմենի  «Վերդերի» հետ:

15 միավորով 16-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բորուսիան» «Վերդերի» (14 միավոր) նման պայքարելու է բարձրագույն խմբից  դուրս չմնալու համար:

Հանդիպումը  Երևանի ժամանակով կսկսվի 18:30-ին:

Բուքմեյքերները գերադասելի են համարում հյուրերի հաղթելու հնարավորությունները:

«Բորուսիայի» հաղթանակի համար սահմանվել է 1,57, «Վերդերի» հաղթանակի համար 5,75 գործակիցը: Ոչ-ոքին ունի 420 գործակիցը:

Մխիթարյանը վնասվածք ունի և չի մասնակցի խաղին:

 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը.

 

«Վերդեր»` Վոլֆ, Սելասի, Գալվես, Լուկիմյա, Գարսիա, Կրոս, Ֆրիտց, Յունուզովիչ, Այչիչեկ, Բարտելս, Սելկե

 

«Բորուսիա»` Լանգերակ, Պիշչեկ, Գինտեր, Հումելս, Շմելցեր, Կել, Բլաշչիկովսկի, Գյունդոգան, Բենդեր, Գրոսկրոյց, Օբամեյանգ

 

 

Նույն շարքից