Միջազգային 

Հրադադարի հաստատումից հետո Պորոշենկոն 3 անգամ երկու ժամյա հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, փետրվարի 15-ին հրադադարի հաստատումից հետո Ուկրաինային նախագահ Պյոտր Պորոշենկոն շուրջ 3 անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Այդ մասին նա հայտնել է ուկրաինական ազգային հեռուստատեսությամբ, նշելով, որ հեռախոսազրույցները տեւել են մոտ 2 ժամ:

 

Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ ԵԱՀԿ դիտորդական խմբի գործունեությունն ու ուկրաինուհի օդաչու Սավչենկոյի ազատ արձակման հարցերը, ինչպես նաեւ մինսկյան համաձայնությունների արդյունավետ կատարման հեռանկարները, էներգետիկ ոլորտի հարցերը:

 

Նույն շարքից