Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, փետրվարի 15-ին հրադադարի հաստատումից հետո Ուկրաինային նախագահ Պյոտր Պորոշենկոն շուրջ 3 անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այդ մասին նա հայտնել է ուկրաինական ազգային հեռուստատեսությամբ, նշելով, որ հեռախոսազրույցները տեւել են մոտ 2 ժամ:
Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ ԵԱՀԿ դիտորդական խմբի գործունեությունն ու ուկրաինուհի օդաչու Սավչենկոյի ազատ արձակման հարցերը, ինչպես նաեւ մինսկյան համաձայնությունների արդյունավետ կատարման հեռանկարները, էներգետիկ ոլորտի հարցերը: