Գիտություն 

ՀՀ դեսպանի «Օսմանյան կայսրության մեջ Հայոց ցեղասպանության ականատեսներ» արաբերեն գրքի շնորհանդեսը Դամասկոսում

Դամասկոսի «Ասադ» գրադարանի դասախոսությունների սրահում փետրվարի 3-ին տեղի է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի արաբերեն գրքի շնորհանդեսը:


Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:


Հանդիսությունը տեղի է ունեցել Սիրիայի մշակույթի նախարարի հովանավորությամբ: Դեսպան Փոլադյանի «Օսմանյան կայսրության մեջ Հայոց ցեղասպանության ականատեսներ» գիրքը ներկայացրել է դոկտ. Նորա Արիսյանը: Նա գիրքը համարել է կարևոր ներդրում արաբ ընթերցողին Ցեղասպանության մասին ծանոթացնելու հարցում: Իրենց խոսքն են ասել նաև Սիրիայի մշակույթի փոխնախարարը և ՀՀ դեսպանը:

Շնորհանդեսին ներկա են գտնվել մեծ թվով պետական ու կառավարական գործիչներ, Սիրիայի խորհրդարանի անդամներ, հոգևոր առաջնորդներ, մտավորականներ, լրատվամիջոցների ներակայացուցիչներ, դամասկոսահայ ազգայիններ:


Շնորհանդեսի ընթացքում խոսքեր են հնչել ձեռնարկի կազմակերպիչ Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման Սիրիայի մարմնի կողմից:


Շնորհանդեսը փակվել է Դամասկոսի առաջնորդ Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանի խոսքով:

Նույն շարքից