Իրավական 

ՀՀ-ն պետք է պաշտոնապես ձևակերպի, որ չի հանդուրժում նույնասեռականության հիմքով որևէ խտրականություն. Human Right House

Հայաստանը պետք է պաշտոնապես ձևակերպի, որ չի հանդուրժում նույնասեռականության հիմքով որևէ խտրականություն, ինչպես նաև պետք է հատուկ օրենք ընդունի տղամարդկանց և կանանց հավասարության մասին, որը կոչվի՝«Գենդերային հավասարության մասին»:

Այս մասին այսօր «ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում-Հայաստան 2015. արդյունքներ և գնահատականներ» թեմայով քննարկմանը հայտարարեց  «Human Right House» հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին:

Բանախոսների թվում էին՝  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Բաց  հասարակության հիմնադրամներ-Հայաստան», հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար   Վինսենթ Պյոտոն Human Right House հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին:

«Նախևառաջ, Հայաստանը, ըստ պարտավորվածի, պետք է ապահովի, որ «խտրականության» մասին ազգային սահմանման մեջ ներառվեն դաշնագրով նախատեսված խտրականության բոլոր ձևերը. ռասսա, մաշկի գույն, կրոն, սեռ և սեռական կողմնորոշում»,- ասաց իրավապաշտպանը և  նկատեց, որ Մարդու իրավունքների կոմիտեի՝ ՀՀ-ին   հանձնարարականներից է նաև, որ ՀՀ-ն օրենք ընդունի, որով կքրեականացնի կենցաղային-ընտանեկան  բռնության դեպքերը, պետությունը պաշտոնապես ձևակերպի, որ չի հանդուրժում նույնասեռականության հիմքով որևէ խտրականություն:

«Եվ վերջինը, որ նվազ կարևոր չէ, պետք է Զինված ուժերում բացառի ոչ կանոնադրական հարաբերությունները և լայնորեն հետաքննի դրանց հետևանքով՝ մահվան բոլոր դեպքերը»,-ասաց նա:

Նույն շարքից