Ria.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ ՀՀ-ում տեղակայված ռուսական Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում հետախուզական ստորաբաժանումների մասնակացությամբ ուսումնական վարժանքներ են անցկացվում: Այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի տարածած հաղորդագրությանը:
«ՀՀ-ում տեղակայված ՌԴ Հարավային օկրուգի ռազմական բազայի բարձրլեռնային հրաձգարանում դաշտային ուսումնավարժանանքների ընթացքում հետախուզական ուժերը արագ կրակահերթի պատրաստություններ են անցնում: Հատուկ ուսումնավարժանքներին մասնակցում է ավելի քան 300 զինծառայող»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: