Տնտեսություն 

ՀՀ 2016թ. պետբյուջեից 20 մլն դրամ կհատկացվի ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին

ՀՀ կառավարությունը 2016 թվականի պետական բյուջեից ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին կհատկացնի 20 միլիոն դրամ գումար:

Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար--նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ աջակցություն կստանան 11 ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, քրդերի, ասորիների, հույների, ռուսների, բելառուսների, ուկրաինացիների, լեհերի, գերմանացիների, վրացիների և հրեաների կազմակերպությունները:

«Միջոցներ կհատկացվեն նաև այն կազմակերպությունների կարևոր ծրագրերին, որոնք չեն մտնում Ազգային փոքրամասնությունների խորհրդի կազմում»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նույն շարքից