ՀՀ կառավարությունը 2016 թվականի պետական բյուջեից ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին կհատկացնի 20 միլիոն դրամ գումար:
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար--նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ աջակցություն կստանան 11 ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, քրդերի, ասորիների, հույների, ռուսների, բելառուսների, ուկրաինացիների, լեհերի, գերմանացիների, վրացիների և հրեաների կազմակերպությունները:
«Միջոցներ կհատկացվեն նաև այն կազմակերպությունների կարևոր ծրագրերին, որոնք չեն մտնում Ազգային փոքրամասնությունների խորհրդի կազմում»,-ասաց Դավիթ Հարությունյանը: