Դերասան Հյու Ջեքմանի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ դերասանի մոտ մաշկի քաղցկեղը կրկնվել է. հեռացվել է արդեն 3-րդ բազալա-բջջային կարցինոման, գրում է segodnya.ua-ն։
Ջեքմանի մոտ առաջին ուռուցքը հայտնաբերվել էր 2013թ. նոյեմբերին, իսկ 2014թ. մայիսին հիվանդությունը կրկնվել էր։
Ջեքմանը մամուլին մի անգամ հայտնել է, որ քաղցկեղի այս տեսակն արագ բուժվում է՝ վաղ շրջանում ախտորոշելու դեպքում։
Ամենակարևորը պարբերաբար բժշկի գնալն է և արևից պաշտպանող միջոցներից օգտվելը։ Դերասանի կարծիքով՝ ուռուցքի առաջացումը լիովին կանխատեսելի էր, քանի որ երիտասարդ տարիքում նա արևից պաշտպանող միջոցներ չի օգտագործել։