Մշակույթ 

Հնդկաստանում տպվել է կինոֆիլմի համար աշխարհում ամենամեծ պոստերը

TASS լրատվական կայքի փոխանցմամբ՝ Հնդկաստանում ստեղծվել է կինոֆիլմի համար աշխարհում ամենամեծ պոստերը՝ 4,7 հազար քառակուսի մետր մակերեսով:

Այն գովազդում է «Բահուբալի» ֆիլմը:

Ռեժիսորը լրագրողներին հայտնել է, որ պոստերը արդեն պաշտոնապես ճանաչվել է Գինեսի ռեկորդների գրքի կողմից:

Մոտ 70 մետր լայնությամբ պաստառը փակցվել է Հնդկաստանի արևելյան Քերալա նահանգում: Այն ստեղծելու համար երեք օր աշխատել է շուրջ 30 մարդ:

Ֆիլմի պրեմիերան կայացել է հուլիսի 10-ին:

 

Նույն շարքից