Մեծ Բրիտանիան կարող է միանալ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի արշավին, հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրը:
Նման որոշում բրիտանական իշխանությունները կարող են կայացնել հաջորդ ամիս:
Ըստ աղբյուրի՝ կառավարությունն ավելի ու ավելի հաճախ է դիտարկում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ բրիտանական բանակը չի մասնակցի Իրաքում ռազմական գործողության: