Միջազգային 

Հոկտեմբերին Լոնդոնը կարող է միանալ «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գործողություններին. Times

Մեծ Բրիտանիան կարող է միանալ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի արշավին, հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրը:

 

Նման որոշում բրիտանական իշխանությունները կարող են կայացնել հաջորդ ամիս:

 

Ըստ աղբյուրի՝ կառավարությունն ավելի ու ավելի հաճախ է դիտարկում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը:

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ բրիտանական բանակը չի մասնակցի Իրաքում ռազմական գործողության:

Նույն շարքից