Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Հորդանանի զինված ուժերի հրամանատարությունը հավաստել է ԻՊ-ի կողմից իր ռազմաօդային ուժերի օդաչուի գերեւվարման իրողությունը:
Պաշտոնական հաղորդագրությունը տարածել է Ամմանի պետական հեռուստատեսությունը:
Հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ Սիրայի Ռաքքա քաղաքի օդային տարածքում ռազմական առաջադրանք իրականացնող Հորդանանի թագավորության օդուժի ինքնաթիռը խփվել է ԻՊ-ի ահաբեկիչների կողմից, իսկ ողջ մնացած օդաչուն գերվել:
Հորդանանի հրամանատարությունը հայտարարել է, որ օդաչուի կյանքի ողջ պատասխանատվությունը ընկնում է իսլամականների վրա:
Al Jazeera հեռուստընկերությունը նշել է , որ գերի ընկած օդաչուն Յուսուֆ ալ-Կասասիբան է, ով ռազմական չվերթ է իրականացրել Ռաքքայի մոտ գտնվող հոսպիտալի տարածքում, որտեղ տեղակայված է գրոհայինների ռազմական շտաբը:
Ինչպես գիտենք, Հորդանանի օդուժը ԱՄՆ-ի ու դաշնակիցների հետ միասին մասնակցում է ԻՊ-ի դեմ ռմբակոծություններին Սիրայում ու Իրաքում: