Միջազգային 

Հորդանանը հավաստել է ԻՊ-ի կողմից իր ռազմաօդային ուժերի օդաչուի գերեւվարման իրողությունը

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Հորդանանի զինված ուժերի հրամանատարությունը հավաստել է ԻՊ-ի կողմից իր ռազմաօդային ուժերի օդաչուի գերեւվարման իրողությունը:

Պաշտոնական հաղորդագրությունը տարածել է Ամմանի պետական հեռուստատեսությունը:

 

Հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ  Սիրայի Ռաքքա քաղաքի օդային տարածքում ռազմական առաջադրանք իրականացնող Հորդանանի թագավորության օդուժի ինքնաթիռը խփվել է ԻՊ-ի ահաբեկիչների կողմից, իսկ ողջ մնացած օդաչուն գերվել:

Հորդանանի հրամանատարությունը հայտարարել է, որ օդաչուի կյանքի ողջ պատասխանատվությունը ընկնում է իսլամականների վրա:

 

Al Jazeera հեռուստընկերությունը նշել է , որ գերի ընկած օդաչուն Յուսուֆ ալ-Կասասիբան է, ով ռազմական չվերթ է իրականացրել Ռաքքայի մոտ գտնվող հոսպիտալի տարածքում, որտեղ տեղակայված է գրոհայինների ռազմական շտաբը:

Ինչպես գիտենք, Հորդանանի օդուժը ԱՄՆ-ի ու դաշնակիցների հետ միասին մասնակցում է ԻՊ-ի դեմ ռմբակոծություններին Սիրայում ու Իրաքում:

 

 

 

 

 

Նույն շարքից