Մշակույթ 

Հունաց պատրիարքը մասնակցելու է Վանի Աղթամարի պատարագին

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվելիք հերթական պատարագին այս տարի մասնակցելու է նաեւ Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը:

Վանի մշակույթի եւ տուրիզմի նահանգային վարչության պետ Մուզաֆեր Աքթուղը հայտարարել է, թե այս տարի Աղթամար կղզու եկեղեցում հայերի կողմից կազմակերպվելիք պատարագին մասնակցելու են մի շարք բարձրաստիճան հոգեւորականներ:

Աքթուղը նշել է, թե Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից իրենց ուղարկված անունների ցանկում են Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, ասորական ուղղափառ եկեղեցու փոխպատրիարք Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինը եւ այլք:

Մուզաֆեր Աքթուղը շեշտել է, թե պատարագի կազմակերպումը եւ ծրագրի իրականացումը հայերին է տրված, իսկ իրենք միայն ապահովելու են ուխտավորների անվտանգությունն ու նրանց ամենալավ ձեւով ծանոթացնեն Վան նահանգին:

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում այս տարվա պատարագը լինելու սեպտեմբերի 7-ին:

Նույն շարքից