Հունգարիայի իշխանությունները 15 մլն եվրոյով հայրենիք են վերադարձրել մ.թ. 4-րդ դարում պատրաստված արծաթյա սպասքի բացառիկ հավաքածուի մի մասը, որն անվանում են «Զևսի գանձեր»։
Հավաքածուն հայտնաբերվել է Հունգարիայի տարածքում անցած դարի 70-ական թվականներին ու տարվել է արտասահման։ Անցած 25 տարվա ընթացքում Հունգարիայի իշխանությունները փորձում էին գանձերը երկիր վերադարձնել։
Հայտնի է, որ իշխանությունները գնել են արծաթյա 7 նմուշ, որը, սակայն, «Զևսի գանձերի» ամբողջ մասը չէ։ Ընդհանուր հավաքածուն գնահատվում է 100 մլն եվրո. դրանում ներառված է 4 մեծ ափսե, 5 սափոր, 2 դույլ, բաժակ, բրոնզե կաթսա և մի արկղիկ։ Ափսեներից մեկի վրա լատիներենով գրված է.«Թող որ այս նվերը երկար ժամանակ ծառայի քեզ, Զև՛ս»։