Էբոլայի համաճարակը մոտենում է ավարտին, վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում վարակվել է առնվազն 100 մարդ, փոխանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Մեկ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 19-25-ը, հաստատվել է վարակվելու 99 նոր դեպք»,- նշել է ԱՀԿ-ն։
Կազմակերպության տվյալներով՝ նման փոքր թիվ գրանցվում է 2014թ. հունիսից ի վեր առաջին անգամ։ ԱՀԿ-ից հայտնում են, որ համաճարակը մոտենում է ավարտին։
Կազմակերպությունից ավելի վաղ հայտնել էին 3 աֆրիկյան երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում, 7.800 զոհի և ավելի քան 20.000 վարակվածի մասին։