Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Կամչատկայի Կլյուչեւսկայա սոպկա հրաբուխը շարունակում է ժայթքել՝ ծխի քուլաներ արտանետելով ծովի մակերեւույթից 7-8 հազար կիլոմետր բարձրության վրա:
Հրաբխի ներկա ակտիվացումը սկսվել է 2015թ.-ի հունվարի 1-ից: Անհանգիստ հրաբուխը ամեն պահ կարող է ժայթքել առավել մեծ ուժով:
Եվրասիայում ամենահզոր Կլյուչեւսկայա հրաբխի ժայթքումները բնակավայրերին վտանգ չեն ներկայացնում: Տեղի իշխանությունները բնակչությանը խուրհուրդ է տվել հեռու մնալ հրաբխից: