Իրավական 

Հրանտ Դինքին սպանողը սպառնացել է խոսել

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը նամակ է գրել Դինքի գործը քննած դատախազին՝ զգուշացնելով, որ պատրաստվում է խոսել:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական T24 կայքը, ավելի վաղ Սամասթը հայտարարել էր, թե սպանությունից երեք ամիս առաջ ինքը հանդիպել է մի անձնավորության և միասին թեյ են խմել: «Բացահայտելու եմ, թե ով էր այդ անձն ու Դինքի սպանության հետ ինչ առնչություն ուներ»,- ասել էր նա:

 

Սամասթը Դինքի սպանության համար 22 տարվա ազատազրկման է դատապարտված:

 

Երկու տարի առաջ Սամասթն ասել էր, թե սպանությունը երեք փուլով է տեղի ունեցել և խոստացել էր սպանության վերաբերյալ մանրամասներ բացահայտել, որոնց մասին ավելի վաղ չի հայտնել:

 

«Կա մի բան, որը ո՛չ դատարանում, ո՛չ որևէ այլ տեղ չեմ ասել: Սպանությունից երեք ամիս առաջ հանդիպել են մի անձնավորության հետ, ում հետ թեյ ենք խմել: Ասելու եմ, թե ով է այդ անձն ու ինչ կապ ունի Դինքի սպանության հետ»,-ասել էր Սամասթը:

 

Այս օրերին, երբ թուրքական դատարանի որոշմամբ արտոնվել են Դինքի սպանության հետ առնչություն ունեցած թուրք պաշտոնյաների հարցաքննությունները, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահը հարցաքննությունից խուսափելու պատճառաբանություն է գտել:

 

Նա տեղեկացրել է, թե փաստաբանը երկրում չէ և առանց նրա ներկայության ցուցմունք տալ չի կարող:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում։

Նույն շարքից