Ապրիլի 12-ին՝ ժամը 20.15-ին Երեւան է ժամանում («Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահ) աշխարհահռչակ դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը։
Մաեստրոն Հայաստան է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Սպիվակովը եւ նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երեւանում կունենան 3 համերգ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։