Լիբերիայում գտնվող ՄԱԿ-ի ներկայացուցիչների տվյալներով Էբոլա վիրուս է հայտնաբերվել այնտեղ աշխատող խաղաղապահի մոտ, որին թեստավոևրումից հետո տեղափոխել են հոսպիտալ:
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, Սա արդեն թվով չորրորդ դեպքն է, երբ ՄԱԿ-ի առաքելությամբ Լիբերիայում աշխատող խաղաղապահը վարակվում է Էբոլա վիրուսով: Արդեն երկու խաղաղապահ մահացել են, իսկ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մասնագետներն ամեն կերպ փորձում են զերծ պահել վարակից տեղի բնակչությանն ու իր աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ վարակված խաղաղապահներից մեկը ապաքինվել է, իսկ չորրորդ վարակվածին տեղափոխող ավտոմեքենան ենթարկվել է մանրակրկիտ մանրէազերծման, իսկ նրա հետ շփվողներն անհապաղ թեստավորվել են: