Մոսկվայում միայնակ 77-ամյա թոշակառուն մահացել է սեփական բնակարանում դեռևս 1.5 տարի առաջ, սակայն այդ մասին նրա դուստրն իմացել է միայն հիմա, գրում է kp.ru-ն։
Այդ ամբողջ ընթացքում ոչ ոք չի հետաքրքրվել, թե ուր է թոշակառուն՝ ոչ հարազատները և ոչ հարևանները։
Երբ 38-ամյա դուստրը այցելել է հորը, ապա նրան մահացած է գտել։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։