Մշակույթ 

Մահացել Է ամերիկացի գրող Էդգար Դոկտորոուն

Կյանքի 85-րդ տարում Նյու Յորքում թոքերի քաղցկեղից վախճանվել Է ամերիկացի գրող Էդգար Դոկտորոուն, գրում է The New York Times-ը:

1950-ական թվականների վերջին Դոկտորոուն եղել է  Columbia Pictures կինոստուդիայի սցենարիստը, 1960-ական թվականներին՝ ավագ խմբագիր New American Library-ում և գլխավոր խմբագիր՝ Dial Press-ում:

Դոկտորուն հայտնի է  «Ռեգթայմ», «Բիլլի Բաթգեյտ» հանրաճանաչ վեպերով:

11 վեպի հեղինակը ունի նաև մի շարք այլ ստեղծագործություններ: Վերջին տարիներին Դոկտորոուն նաև հանդես է եկել գրական քննադատի և հրապարակախսի դերում:

Նույն շարքից