Ութսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ջոան Ռիվերսը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Հեռուստաշոուների և կատակերգական նախագծերի աստղն էկրանին էր ավելի քան հիսուն տարի:
Մեկ շաբաթ առաջ Ռիվերսը ձայնալարերի վիրահատություն էր տարել, այնուհետ նրան արհեստական շնչառության սարք էր կցվել: Այսօր նրա դուստրը՝ Մելիսա Ռիվերսը, անջատել է սարքը, և անգիտակից վիճակում ապրող մայրը հեռացել է կյանքից:
Նշվում է, որ Ռիվերսը կյանքից հեռացել է «խաղաղ»՝ առանց տանջվելու:
Ռիվերսը (Ջոան Ալեքսանդրա Մոլինսկի Ռոզենբերգ) ծնվել է 1933-ին Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում: Նա նաև գործարար կին էր, զբաղվում էր արդուզարդի սեփական դիզայնով: