Էրոտիկ դրամաների ժանրի աստղ, իտալացի կինոդերասանուհի Լաուրա Անտոնելլին այսօր մահացել է: Նա 73 տարեկան էր: Նրան հատակին ընկած գտել է տան աշխատողը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Լաուրա Անտոնելլին սկսել է նկարահանվել կինոյում 1965 թվականից:
1970-80-ական թվականներին ակտիվորեն հրավիրում էին նկարահանվել էրոտիկ ֆիլմերում՝ «Աստված իմ, ինչքան եմ ես ցածրացել» , «Վագրեր՝ շրթներկին», «Մաքուր և ողջախոհ», «Ռիմինի, Ռիմինի» և այլն: Նա նաև խաղացել է դրամատիկական բարդ դերեր՝ «Անմեղը», «Կին-սիրուհին»: