ԱՄՆ-ում 76 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ, սոուլի լեգենդ Բեն Քինգը, հայտնում է BBC-ն:
Just Jared պարբերականի հաղորդմամբ՝ նա իր մահով է մահացել:
Նրա ամենահայտնի ստեղծագործությունները՝ Dance With Me-ն և This Magic Moment-ը, թողարկվել են 1959 թ.: Այդ ժամանակ երգիչը դեռ The Drifters խմբում է եղել:
Որպես մենակատար նրա ամենահայտնի երգերից է Stand By Me-ն, որը թողարկվել է 1961 թ.:
Բեն Քինգի հիթերը ընդգրկվել են բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցուցակում` Rolling Stone ամսագրի վարկածի համաձայն: