Մշակույթ 

Մահացել է Raiders ռոք խմբի հիմնադիր Փոլ Ռևիրը

ԱՄՆ-ում 76 տարեկան հասակում  հոկտեմբերի 4-ին մահացել է ամերիկյան Raiders ռոք խմբի հիմնադիր Փոլ Ռևիրը, հայտնել է խմբի մենեջեր Ռոջեր Հարթը, փոխանցում է Лента-ն։

Ռևիրը մահացել է քաղցկեղից Այդահո նահանգում գտնվող իր տանը։ «Նա բուժվում էր Մայո կլինիկայում և դիմադրում էր այնքան, որքան կարող էր, սակայն հետո նա լքեց հիվանդանոցը և վերջերս վերադարձել էր Այդահո, որտեղ ապրում էր կնոջ հետ»,- հայտնել է Հարթը։

Raiders խումբը ճանաչում էր ձեռք բերել 1963-ին՝ The Kingsmen խմբի Louie, Louie երգը կատարելուց հետո։ Դրանից հետո խումբը պայմանագիր է կնքում Columbia Records ստուդիայի հետ։ Հսկայական հաջողություն է ունենում 1971-ին առաջին անգամ կատարած Indian Reservation երգը։

Նույն շարքից