Ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներից 53 տարեկանում մահացել է բրիտանական Black խմբի վոկալիստ Քոլին Վիրնքոումբը, հայտնում է independent.co.uk-ը
Երաժիշտը վթարի է ենթարկվել 2 շաբաթ առաջ Իռլանդիայում` օդանավակայանի հարևանությամբ: Նա շտապ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան:
Վիրնքոումբը Black խմբի բոլոր երգերի հեղինակն է, այդ թվում` հանրահայտ Wonderful Life հիթի, որը ներկայացվել է 1987-ին:
https://youtu.be/9ytzQRwWeSY