Մշակույթ 

Մայիսին կանցկացվի Է. Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական II մրցույթը

Մայիսի 8-12-ը Հայաստանի Կոմպոզիտորների Միությունն կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթը, որին կարող են մասնակցել 8-18 տարեկան հայազգի պատանիները:



Մրցույթի ընթացքում մասնակիցները կբաժանվեն երկու ենթախմբերի. կրտսեր ենթախմբում (8-13 տ.) մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 1 դաշնամուրային ստեղծագործություն, իսկ ավագ խմբում (14-18տ.)՝ մինչև 4 գործիքի համար գրված ստեղծագործություն:



Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և շնորհակալագրերով, իսկ երկու ենթախմբերի հաղթողները՝ մեդալներով, դիպլոմներով, խրախուսական նվերներով և դրամական պարգևներով:



 

 

Նույն շարքից