Մշակույթ 

Մայքլ Դուգլասն արժանացել է «Գենեզիս» հրեական մրցանակի

Իսրայելի իշխանությունները «Գենեզիս» մրցանակը, որը հայտնի է նաև որպես «հրեական նոբելյան մրցանակ»,  շնորհել է ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասին՝ հրեա ժողովրդին մատուցած   հատուկ ծառայությունների համար:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` Associated Press-ին հղումով, որպես մրցանակ դերասանին 1 մլն դոլարի  չեկ կփոխանցվի: Մրցանակաբաշխության արարողությունը պաշտոնապես կկայանա Երուսաղեմում:

«Գենեզիս» մրցանակը հաստատվել է 2012-ին և ամեն տարի հատկացվում է հայտնի անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հրեական մշակույթի զարգացման գործում: 
 

Նույն շարքից