Ձմռան մարդու մաշկը ամենախոցելին է: Ցուրտ եղանակին ձեռքերը հատուկ խնամք են պահանջում:
Ձեռքերի խնամքը կախված է մաշկի տեսակից: Տարվա յուրաքանչյուր եղանակին մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Ձմռանը ավելի կարևոր է ձեռքերի խնամքը, այդ ժամանակ մաշկը կոշտանում և ճաքճքում է, քանի որ օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղում է օդի ջերմաստիճանի անկման հետ միասին: Ձեռքերը որքան հնարավոր է պետք է քիչ շփվեն ջրի հետ, այնպիսի օճառների հետ որոնք վնասում են ձեռքերը, իսկ լվացվելիս կամ ջրով գործ անելիս հարկավոր է օգատգործել տաք ջուր:
Եթե ձեռքերի մաշկը չոր է, մասնագետը խորհուրդ է տալիս, օգտագործել խոնավեցնող, յուղոտ քսուկներ: Հարկավոր է ուտել բարձր կալորիականությամբ կամ վիտամիններով հարուստ սնունդ:
Ձեռքերի մաշկին օգտակար են մերսումները նաև տնային պայմաններում` այն պետք է սկսել մատների ծայրից` հասնելով ափերին: Մերսումը կարգավորում է արյան շրջանառությունը, հանգստացնում նյարդային համակարգը:
Ձեռքերի խնամքի համար օգտակար է.
- գազարի, կարտոֆիլի խույսը, որը պետք է տարածել ձեռքերի վրա, այնուհետև ջրով լվանալ և սնուցող քսուկ քսել:
- կարելի է օգտագործել պաշտպանիչ կրեմեր
- եթե խոհանոցում գործ եք անում ռեզինե հատուկ ձեռնոցներ
Կախված եղանակից և մաշկի տեսակից ձեռքերը պետք է խնամել ամեն օր: