Ինչպես տեղեկացնում է լրատվական կայքը, բոլորին հայտնի է, որ մաստակը նպաստում է ուղեղի աշխատանքին ու փակում ախորժակը՝ սահմանափակելով գիրանալու հավանականությունը: Գիտնականները ապացուցել են մաստակ ծամելու եւս մեկ առիթ:
Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ մաստակը ոչնչացնում է բերանի խոռոչում առկա վնասակար բակտերիաները: Մաստակ ծամելիս ոչնչանում են առնվազն 100 միլիոն բակտերիաներ, որը կազմում է օրգանիզմ ներթափանցող բակտերիաների 10 տոկոսը:
Փորձագետները հայտնաբերել են, որ ինչքան երկար է ծամվում մաստակն, այնքան այն ավելի մեծ քանակության բակտերիաներ է ոչնչացնում, սակայն այն առավել արդյունավետ է առաջին 30 վայրկյաններին, իսկ դրանից հետո աստիճանաբար կորցնում է արդյունավետությունը:
Գիտնականները խորհուրդ չեն տալիս ծամել շաքարով հարուստ մաստակներ, որոնք բակտերիաների սնուցման աղբյուր են հանդիսանում, այլ օգտագործել արհեստական խառնուրդներով հարստահարված մաստակներ, որոնք ունեն հակաբակտերային հատկություններ:
Գիտնականների կարծիքով առաջիկայում կկազմակերպվի հատուկ հակաբակտերիական մաստակների մշակումն ու արտադրությունը: