Ռազմական 

ԴԺՀ-ն սկսել է ծանր զինատեխնիկայի դուրսբերման գործընթացը

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերը սկսել են շփման գծից ծանր զրահատեխնիկայի ու հրետանու դուրսբերման գործողությունները:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով, որ զինատեխնիկան տեղափոխվում է ռազմաճակատի բոլոր հատվածներից:

 

Միաժամանակ նա հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում ուկրաինական կողմը տվել է 150 զոհ, կորցրել 5 տանկ ու 6 զրահամեքենա, 21 հրետանային համակարգ:

Աշխարհազորայինները կորցրել են վեց զինծառայող, իսկ վիրավորվել է 23 մարդ:

Նույն շարքից