Իրավական 

Մեղրիում 24 ընտանիք զրկվել է տնից. կա զոհ. Shamshyan.com

Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի ՏԿԱԻՆ–ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9 շենքի (3-րդ հարկ) ճակատային մասում գտնվող բնակարաններում: Շենքն ամբողջությամբ կրակի է մատնվել:

Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ: Բնակիչներին տարհանել են:

Shamshyan.comի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով 24 ընտանիք զրկվել է բնակարանից: Ընտանիքիների անդամների թիվը մոտ 70 է:

Պարզվել է նաև հրդեհի հետևանքով մահացածի ինքնությունը՝ նա 88-ամյա Վարդիթեր Կարապետյանն է:

Նույն շարքից