Մշակույթ 

Մըրայա Քերիի աստղը հայտնվել է Հոլիվուդի փառքի ծառուղիում

Օրեր առաջ 45-ամյա Մըրայա Քերիի աստղը հայտնվել է Հոլիվուդի փառքի ծառուղիում։ Ի դեպ, նրա աստղը 2556-րդ է։

Երգչուհին այս կարեւոր իրադարձության ներկայացել է իր երեխաների՝ 4-ամյա Մոնրոյի եւ Մորոկանի հետ։

Աստղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ Epic Records-ի տնօրեն Էլ Էյ Ռեհդը, ռեժիսորներ Լի Դենիելսը, Բրեթ Ռաթները եւ ուրիշներ։

Երգչուհին իր շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին՝ ասելով.

«Աստված իմ, ամեն ինչ հիանալի է։ Ես պատրաստ եմ արտասվել այստեղ։ Սա մեծ պատիվ է ինձ համար։ Ուրախ եմ, որ իմ երազանքները դեռ շարունակում են իրականանալ»,- հայտարարել է երգչուհին։

Երգչուհին արժանացել է 5 «Գրեմիի», 18 անգամ գլխավորել է Billboard Hot 100 վարկանիշային աղյուսակը, իսկ նրա սկավառակները վաճառվել են 200 միլիոն օրինակով։

2B20FB2C00000578-3186296-image-m-65_1438804005407

20150806-mc-post

20150806-mc-6

 

Նույն շարքից