Մշակույթ 

Միայնակ կինն ազատ կին է. Մոնիկա Բելուչի

Մոնիկա Բելուչին վերջերս հաճախ է հարցազրույցներ տալիս և անդրադառնում, մասնավորապես, անձնական կյանքին: Վերջին հարցազրույցի ժամանակ դերասանուհին պատմել է, որ արդեն հաղթահարել է Վենսան Կասելի հետ բաժանումը.

«Հիմա ամեն ինչ անցյալում է, ես ինձ զգում են շատ աշխույժ: Ինձ հետ նման բան չի եղել նախկինում։ Ես երբեք միայնակ չեմ եղել. իմ կողքին միշտ եղել է տղամարդ, բոյֆրենդ, սիրեկան, ամուսին։ Սակայն այժմ ինձ դուր է գալիս ապրել առանց որևէ կապանքների։ Ես ունեմ ընտրության հնարավորություն. կուզեմ լուրջ հարաբերություններ կունենամ, չեմ ուզի՝ չեմ ունենա։ Միայնակ կինն ազատ կին է։ Իհարկե  անսովոր լինելու պատճառով դա կարող է  փոքր-ինչ սարսափելի լինել, բայց շատ գրավիչ է»։

Դերասանուհին  ասում է, որ չի պատրաստվում թույլ տալ  այն սխալները, որոնք թույլ են տալիս կանայք ամուսնալուծությունից հետո.

«Ամենամեծ հիմարությունը տարիքի համար մտահոգվելն է, երբ նոր հարաբերություններ ես սկսում»։

Նույն շարքից