Իրավական 

Մոսկվայում երեխան հոր ատրճանակի հետ խաղալու ընթացքում կրակել է իր գլխին

Ողբերգություն է տեղի ունեցել Մոսկվայի հարավում. երեխան, հոր ատրճանակը վերցնելով, կրակել է իր գլխին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ իրավապահներին հղումով։


 

Ինչպես պատմել է իրավապահներից մեկը՝ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան։ 2011 թվականին ծնված երեխան պահարանից հանել է հոր ատրճանակը և զենքի հետ խաղալու ընթացքում կրակել գլխին։


 

Երեխան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա ծնողները պատասխանատվության կենթարկվեն։

Նույն շարքից